News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿԵ մամուլի ծառայությունից։

Ջերմորեն ողջունելով հյուրին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ որպես երկու երկրների համագործակցության հիմնական փաթեթը ներառող գերատեսչության ղեկավար՝ անձամբ շահագրգռված է խորացնել հայ-իրանական դարավոր բարեկամական կապն ու տարբեր ոլորտներում հաստատված հարաբերությունների դրական ավանդույթները։ «Հայաստանն ու Իրանը հաջողությամբ համագործակցում են էներգետիկ ենթակառուցվածքների և մի շարք այլ ուղղություններով զարգացման ծրագրերի շրջանակներում, այդուհանդերձ,  մենք խնդիր ենք դրել երկկողմ տնտեսական շփումների մակարդակը համահունչ դարձնել պետությունների միջև առկա բարձ քաղաքական երկխոսության նշաձողին»,- ասել է նախարար Պապիկյանը և հավելել, որ իր պարտքն է համարում սեփական նպաստը բերել հարաբերությունների սերտացման  և տեսանելի ապագայի ձևավորման այդ կարևորագույն գործում։   

ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը նկատել է, որ իր համար պատիվ է ևս մեկ անգամ գտնվել Հայաստանում և գործընկերոջ հետ քննարկել փոխգործակցության հեռանկարները։ «ՏԿԵ նախարարությունն իր մեջ է ամփոփում հայ-իրանական ռազմավարական համագործակցության կարևորագույն ոլորտներ, ինչը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել առկա հարաբերություններն ու դրանք տեղափոխել որակական նոր մակարդակ»,- ընդգծել է նախարար Արդաքանիանը։

Նախարար Պապիկյանն իր հերթին լրացրել է․ «Հայաստանի համար պատիվ է ի դեմս Իրանի ունենալ կայուն ու կանխատեսելի հարևան և վերջինիս հետ համատեղ ներգրավված լինել տարածաշրջանային զարգացման ծրագրերում։ Մենք հավակնում ենք կապող օղակ հանդիսանալ մի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից՝ ԵԱՏՄ գործընկերների և, իհարկե, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ»,- ամփոփել է նախարարը և արձանագրել, որ Հայաստանը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում առկա և դեռևս չիրացված համագործակցության ներուժը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև միջգերատեսչական համագործակցության օրակարգային այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությունը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագիրը, Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ