News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունը դարձել է համաշխարհային առեւտրի զարգացման կարեւորագույն օղակներից մեկը: Այս մասին Երեւանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը:

Նա նշեց, որ ԵԱՏՄ-ն բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար:

«Սակայն շուկայի արագ փոփոխվող իրավիճակը, գերտերությունների միջեւ աճող մրցակցությունը, առեւտրային պատերազմները, պրոտեկցիոնիզմի աճը նպաստում են համաշխարհային տնտեսության անկայունությանը»,- Տոկաեւի խոսքը մեջբերում է «Ղազինֆորմ»-ը:

Նա նաեւ ինչպես միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների հետ առեւտրաշրջանառությունն անբարենպաստ միտում անվանեց:

«Աշխարհում տնտեսական աճի տեմպերի նվազեցումը, հատկապես մեր հիմնական տնտեսական գործընկերների, ԵՄ-ի, Չինաստանի մոտ կարող է մեզ համար անցանկալի հետեւանքների հանգեցնել: 2019-ի առաջին կիսամյակի արդյունքներով՝ երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը նվազել է 2%-ով: Միության երկրների փոխադարձ առեւտուրը կրճատվել է ավելի քան 5%-ով՝ մինչեւ 28 մլրդ դոլար: Դա, համաձայնեք, անբարենպաստ միտում է»,- ասաց Տոկաեւը:

Նա նշեց, որ երկրին հուզում է ԵԱՏՄ-ի ներսում ղազախական ապրանքների արտահանման կրճատումը:

«ԵԱՏՄ երկրների հետ Ղազախստանի արտահանումը կրճատվել է ավելի քան 6%-ով: Դրանում օբյեկտիվ տնտեսական պատճառներ եւս կան, սակայն վարչական բարիերները մենք դուրս չենք գրում: Բարդ գլոբալ պայմաններում ծայրահեղ կարեւոր է մեր պետությունների կայուն տնտեսական աճի աջակցումը»,- հավելեց Տոկաեւը՝ նշելով, որ դա հնարավոր է միայն իրական եւ փոխշահավետ համագործակցության շնորհիվ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ