News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ուղղակի պետք է ի գիտություն ընդունել ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց նախաձեռնությանը ԲՀԿ-ի արձագանքին:

Նշենք, որ ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել այդ հարցի քվեարկությանը:

«ԲՀԿ-ն ոչ թե ասում է, որ դեմ են քվեարկելու կամ կողմ, այլ որոշել են առհասարակ չմասնակցել քվեարկությանը»,-ասաց Մակունցը:

Դիտարկմանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ԱԺ-ն չէ, որ պետք է որոշի դադարեցնել ՍԴ նախագահի լիազորությունները, Մակունցն արձագանքեց. «Ես համաձայն եմ պարոն Ծառուկյանի հետ, որ ԱԺ-նյ չի որոշում կայացնում: Դա օրենքն է այդպես սահմանում: ԱԺ-ն ընդամենը նախագիծ է ներկայացնում Սահմանադրական դատարան եւ այդ կառույցն ինքն է որոշում, թե ինչ է տեղի ունենալու: Այստեղ որեւէ վեճի առարկա չեմ տեսնում»:

Հարցին, թե հաշվի առե՞լ են, որ հնարավոր է ՍԴ-ն մերժի ԱԺ-ի ներկայացրած հիմնավորումները, «Իմ քայլի» ղեկավարն ասաց. «Մենք չէինք պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ էին եկել: ԱԺ-ի լիազորությունների շրջանակում իրականացնում ենք օրենքի տառից բխող գործընթացներ»:

Մակունցը ընդգծեց, որ նման հարցերում խմբակցությունների համար կարեւոր է դիրքորոշում արտահայտելը եւ իրավական փաստարկների պարագայում կոնսենսուսով առաջ գնալը. «Այս պարագայում ԲՀԿ խմբակցությունը չի հայտնել դիրքորոշում: Խմբակցությունը գերադասում է կարծիք չհայտնել:

Հարցին, թե իր կարծիքով ի՞նչն է կաշկանդում ԲՀԿ-ին դֆիրքորոշում հայտնել, Մակունցը պատասխանեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում նրանք այլ դիրքորոշում են ունեցել, իհարկե, անհասկանալի է դիրքորոշում չհայտնելը: Կարծում եմ՝ քայլերի պարզաբանումը պետք է ներկայացնի հենց ԲՀԿ խմբակցությունը, որովհետեւ դա հանրությանը հետաքրքրող հարց է: Ինձ համար անհասկանալի է, որ իրավական հիմնավորումների պարագայում այդ հիմնավորումները դրվել են մի կողմ: Հակառակ պարագայում ԲՀԿ-ն կհայտարարեր, որ հիմնավորումները թույլ են եւ իրենք դեմ են քվեարկում»:

Լիլիթ Մակունցը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ի այս մոտեցումը քաղաքական որոշում է:

«Իմ քայլի» խմբակցության ղեկավարը ոչ մի կապ չի տեսնում այս գործընթացի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալության միջեւ. «Չեմ կապում տարբեր գործընթացներն իրար հետ, որովհետեւ հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում իրավապահ մարմինները տարբեր բացահայտումներ են անում շատ տարբեր գործերով: բոլորովին մեկը մյուսի հետ կապված չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ