News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին՝ հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին: Քանդակը շուտով կտեղադրվի փարիզյան այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը:

Արվեստի գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը 1964 թվականին՝ Ազնավուրի՝ Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ: «Ազնավուր» հիմնադրամը բարձր է գնահատում Փարիզի քաղաքային իշխանությունների՝ քանդակը քաղաքի սրտում տեղադրելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներին ու այցելուներին զգալ Ազնավուրի «ներկայությունը»: Կիսանդրու հանձնման արարողության ընթացքում ելույթ է ունեցել «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, որն իր խոսքում նշել է. «Շառլ Ազնավուրը սերտորեն կապված է Փարիզի հետ, և հիմնադրամը անկեղծորեն երախտապարտ է Փարիզի քաղաքապետարանին՝ այս միջոցառման ու հետագայում կիսանդրին տեղադրելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության և աջակցության համար»:

Կիսանդրու հանձման արարողությանը ներկա են եղել Ազնավուրի ընտանիքի անդամները, ընկերներ, ֆրանսիացի պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին հուշատախտակ էր բացվել Ազնավուրյանների՝ փարիզյան առաջին բնակարանի շենքում, իսկ ամիսներ անց նախատեսվում է նաև արտիստի արձանի տեղադրումը Ֆրանսիայի մայրաքաղաքում։ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնում և համակարգում է այս իրադարձությունները՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ պահպանել ու տարածել լեգենդար արտիստի հարուստ մշակութային ժառանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ