News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ում ապրիլի 1-ին Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդատվությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը եւ Լեհաստանի ԱԳ փոխնախարար Հենրիկ Լիտվինը:

Բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների հարաբերությունների ձեւավորված օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:

Հայ-լեհական բազմաբովանդակ փոխգործակցության շրջանակներում քննարկվեցին երկկողմ առեւտրատնտեսական բնագավառի հարցեր, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրների լայն շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ