News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ընթերցողի դատին է ներկայացվել «Հայեր» ամսագիրը, որի էջերում կարծարծվեն բոլոր թեմաները՝ սկսած քաղաքականությունից, վերջացրած մշակույթով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ամսագրի խմբագիր Արմեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ հայերը հայերի մասին պատմող սեփական ամսագիր կունենան։

Սարգսյանի խոսքով, ամսագիրը նախատեսված է ընթերցելու, այլ ոչ՝ նկարներ դիտելու համար, ինչպես լինում է շատ դեպքերում։ «96 էջանոց ամսագրի 54 էջերում տեքստեր են։ Մենք շեշտը դրել ենք հենց տեքստերի վրա, սակայն դա չի նշանակում, որ ամսագրում հետաքրքիր լուսանկարներ չեն լինելու։ Մենք մտադիր ենք քարոզել մշակույթը՝ ներառելով բոլոր ժանրերը՝ դրանով նպաստելով մշակութային ավանդույթների զարգացմանը»,- ասաց խմբագիրը՝ ավելացնելով, որ ամսագրում գլամուր չի լինելու։

Սարգսյանը նշեց, որ ամսագիրը նախատեսված է քաղաքականությամբ հետաքրքրվող լսարանի համար, եւ դրա առաջին էջում պատկերված է կոալիցիոն հուշագրի ստորագրումը։ Ամսագիրը լույս կտեսնի 2000 օրինակով։

Նշենք, որ «Հայեր» ամսագրի շնորհանդեսը կայացել է այսօր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ