News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Խելացի ալգորիթմերը զգալի չափով կկրճատեն Միացյալ նահանգներում բանկային աշխատողների թիվը: Այդ եզրահանգմանն է եկել Wells Fargo Securities-ի ավագ վերլուծաբան Մայք Մայոն: Աշխատանքից կզրկվի շուրջ 200 000 մարդ, իսկ ֆինանսական կառույցները կշարունակեն ներդրումներ կատարել ՏՏ-ում արտադրողականությունը բարձրացնելու եւ ծախսերը կրճատելու համար, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով Bloomberg-ին:

ԱՄՆ-ի ֆինանսական ընկերությունները տարեկան ծախսում են 150 000 դոլար տեխնոլոգիաների համար, ինչն ավելին է, քան ցանկացած այլ ինդուստրիան: Այդ ներդրումներն ուղղված են ծախսերի կրճատմանը, իսկ դրանց կեսը կազմում են աշխատակիցների աշխատավարձերը, գրել է Մայոն:

Նրա գնահատմամբ՝ գրասենյակներից, տարբեր ստորաբաժանումներից, զանգերի կենտրոններից կհեռացնեն աշխատակիցների 20-33 տոկոսին: Փոքր-ինչ անվտանգ գոտում են տեխնիկական աջակցության, վաճառնքների եւ խորհրդատվության բնագավառի աշխատակիցները:

«Նշանակալի փոփոխություններ են սպասվում բանկերի տեղական մասնաճյուղերին՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին,-հայտարարել է Մայքլ Թանը Deloitte-ից: Մենք արդեն նկատում են դրա նշանները, եւ որոշ այցելուներ անգամ չեն կասկածում, որ խոսում են անհրեստական ինտելեկտի հետ, քանի որ պարզապես պատասխանում են նրա հարցերին»:

Ավտոմատացումը կկրճատի առօրեական աշխատանքի ծավալը, որն ավելի վաղ կատարում էին մարդիկ: Օրինակ՝ փոխառություն ստանալու համար ձեւաթղթերը կկարողանան լրացնել ռոբոտները:

Նրանք կկատարեն ավելի քիչ սխալներ, կաշխատեն ավելի արագ եւ հաճախորդներին կգոհացնեն, համարում է Մայոն:

Wells Fargo-ն միակ ընկերությունն է, որը նշում է ավտոմատացման միտման եւ բանկային ոլորտում հաստիքների կրճատման մասին: Մայիսին McKinsey ընկերության վերլուծաբանները հայտարարել էին, որ ակնկալում են հաճախորդների հետ աշխատող անձնակազմի թվի նվազում շուրջ մեկ երրորդով: Զեկույցը բավականին աղմկահարույց էր, քանի որ ավանդաբար այդ կատեգորիան ընդունված է համարել առավել արժեքավոր ֆինանսական ընկերություններում «կենդանի ակտիվի» տեսանկյունից:

Ըստ բրիտանական Coalition Development խորհրդատվական ընկերության տվյալների՝ 2018 թվականին ներդրումային բանկերում եւ առեւտրի ոլորտում անձնակազմի հետ աշխատող մենեջերների թիվը նվազել է 20 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ