News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյյան Ինդիանա նահանգի իշխանությունները հանավության են արժանացրել 1930-ականներին Չիկագոն ահաբեկող, աղմկահարույց գանգստեր Ջոնի Դիլինջերի արտաշիրմումի հայցը, հայտնում է BBC-ն։

Հայցը ներկայացրել են գանգստերի սերունդները՝ հիմնավորելով նրանով, որ Ինդիանապոլիսում «Կրաուն Հիլ» գերեզմանատանը Դիլինջերի տեղում «ինքնակոչ» է թաղված։

Գանգստերի զարմիկ Մայքլ Թոմսոնի խոսքերով, իր ընտանիքը կարծում է, որ 1934թ․ Չիկագոյի «Բայոգրաֆ» կինոթատրոնի մոտ ՀԴԲ-ն «այլ մարդու» է գնդակահարել։

Նրանց խոսքերով, իրենք կարող են աչքերի ծիածանաթաղանթով եւ մատնահետքերով ապացուցել, որ Դիլինջերի տեղում ուրիշ մարդ է թաղված։

Իր հերթին ՀԴԲ-ն հերքում է հայտնի հանցագործի ազգականների կողմից առաջ քաշված «դավադրության տեսության» վարկածը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ