News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Ռուսաստանը եւ անձամբ Նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան օգնել Իրանի եւ Սաուդյան Արաբիայի տարաձայնությունների կարգավորմանը հանուն նավթի շուկայի կայունացման: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն՝ ռուսական էներգետիկ շաբաթի ընթացքում:

«Նախագահ Պուտինն, անկասկած, ավելինով է օժտված, քան պարզապես քաղաքական հեղինակությունը՝ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ գլոբալ մասշտաբով: Մենք մեծ հույս ունենք, որ նա կկիրառի իր լավ որակները եւ կօգնի հաշտեցնել, հարթել տարբերությունները, որ գոյություն ունեն մեր որոշ անդամ երկրների միջեւ: Սա անհրաժեշտ է ոչ միայն աշխարհի կայունության շահերի շրջանակում, այլեւ այն նպատակով, որ ՕՊԵԿ-ը կարողանա հետագայում եւս հաջողությամբ որոշումներ ընդունել շուկայի շահերի շրջանակում»,- նշել է նա:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել է Ռուսական էներգետիկ շաբաթի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին եւ հայտարարել, որ դրանից հետո ինքը ոգեշնչվել է: «Վլադիմի Պուտինի հետ անչափ արգասաբեր զրույց ունեցանք: Նրա հետ հանդիպելը միշտ մեծ պատիվ է ու վայելք: մենք՝ ՕՊԵԿ-ը եւ ՕՊԵԿ+-ը ՌԴ նախագահին շատ ենք հարգում ու գնահատում: Նա միշտ կողմ է մեր համագործակցությանը Ռուսաստանի գլխավորությամբ ՕՊԵԿ-ի մեջ չմտնող արտադրող երկրների հետ: Եվ նա առաջնորդություն է ապահովում, որի կարիքը մենք լրջորեն ունենք, հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում: Մի խոսքով՝ հանդիպումն անչափ արդյունավետ էր, եւ ես դրանից հետո ոգեշնչվել եմ»,- նշել է Բարկինդոն:

Սեպտեմբերի 14-ին սաուդյան ազգային նավթային ընկերություն Saudi Aramco-ի 2 ամենախոշոր ձեռնարկությունները հարձակման էին ենթարկվել դրոնների կողմից: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին եմենյան «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հուսիները, որոնք հայտարարել էին դիվերսիայի ժամանակ պայթուցիկով լցոնված 10 անօդաչու թռչող սարք  օգտագործելու մասին:

ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հարձակումների պատասխանատու էին համարել Իրանին: Ըստ նրանց՝ հարձակումները կազմակերպվել են անօդաչուների եւ հրթիռների կիրառմամբ, ինչպիսիք հուսիների սպառազինության մեջ չկան: Թեհրանն այս մեղադրանքները հիմնազուրկ էր անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ