News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Twitter-յան իր էջում  հրապարակել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի վրա կազմակերպված խմբակային հարձակման տեսանյութը

«Այդ կառավարամետ ակտիվիստները, դաժանորեն հարձակվելով ներկայիս կառավարության քննադատի վրա, դեռեւս ազատության մեջ են, մինչդեռ վերջերս երկու հակակառավարական ակտիվիստների ոչ բռնի գործողությունները նրանց համար ազատության գին ունեցան: #Երկակիստանդարտներ#Հայաստանում»,- նշել է Մելիքյանը՝ վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրող-հրապարակախոս եւ քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը, որը Հայաստանում ղոեկավարում է «ՎԵՏՕ» հակասորոսական շարժումը, ներկայացրել է «Ռեսթարթ» խմբավորման հարձակման տեսանյութը:

«2019 թվականի մարտի 4-ի կեսգիշերին, Սորոսի հիմնադրամի կողմից հիմնադրված եւ ֆինանսավորվող «Ռեսթարթ» խուլիգանական խմբավորումը գրողի վրա է հարձակվել սեփական տան մուտքում՝ առեւանգման նպատակով»,- հիշեցնում է «ՎԵՏՕ»-ն:

Հիշեցնենք, որ «Ռեսթարթ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ  Դավիթ Պետրոսյանի եւ նրա 5 ընկերների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առեւանգման փորձ): Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Պետրոսյանը, նախնական համաձայնության գալով Յուրի Ավագյանի, Հրաչյա Խլղաթյանի, Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսաքյանի եւ Դավիթ Սիմոնյանի հետ, մարտի 4-ին, մոտ 00:40-ին Ամիրյան փողոցում փորձել են Նարեկ Մալյանին առեւանգել: Փորձը չի հաջողվոել նրանց կամքից անկախ հանգամանքների պատճառով:

Հիշեցնենք, որ Պետրոսյանը եւ ընկերախումբը փորձել են Մալյանին խցկել աղբամանի մեջ, բայց ոստիկանների միջամտությունը նրանց ծրագրերը խափանել է: Երիտասարդներին բերման են ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ