
Հայ- ռուսական ( Սլավոնական) համալասարանի հետ համագործակցությամբ կհիմնադրվի արհեստական բանականության լաբորատորիա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Snark.AI համահիմնադիր Դավիթ Բունիաթյանը:
«Սկզբում կլինի 4 ուսանող, գաղափարն այն է, որ 3-4-րդ կուրսի ուսանողները, նաեւ մագիստրատուրայի ուսանողները վեբ ծրագրավորում անելու փոխարեն, համալսարանին կից գիտական լաբորատորիայում աշխատեն, որը կիրառական խնդիրներով կզբաղվի, գործատուներն էլ Հայաստանից կլինեն»,-ասաց նա:
Նա նշեց, որ Snark. AI-ն աշխատում է մեքենայական ուսուցման ոլորտում, ինքը ստեղծում է ավտոմատացված, մեքենայական ուսուցման լուծումներ, որտեղ մեքենայական ուսուցման ինժիներների կարիք չկա. «Այսինքն ինքն ավտոմատ կպնում է դատային եւ ստեղծում է մոդելներ ապագան կանխատեսելու համար»:
Նրա խոսքով` ինքն արդեն 1,5 տարի է, ինչ աշխատում են այս նախագծի վրա:
Նա ընդգծեց, որ նախագիծը կարեւոր է բիզնեսի համար, քանի որ բիզնես կազմակերպություններում տվյալներն այնքան են հավաքվում, որ մտածում են` ինչ անեն` դրանք օպտիմալացնեն:
Նա նշեց, որ այս ոլորտը մեծ հետաքրքրություն է առաջացնում երիտասաարդների մոտ, շուկայում էլ մեծ պահանջարկ կա. «Այստեղ մարդկանց պակաս կա ու լավ գիտելիքներով ուսանողների պահանջ, որը վստահ եմ մեր համալսարաններում լավ տալիս են»: