News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան թույլ կտա ամուսնական կապի մեջ չգտնվող կանանց եւ տղամարդկանց մնալ հյուրանոցի նույն համարում, տեղեկացնում է CNBC-ն։

Զբոսաշրջության եւ ազգային ժառանգության սաուդյան հանձնաժողովը (SCTNH) հայտարարել է, որ օտարերկրացի զբոսաշրջիկները այլեւս կարիք չունեն ապացուցելու, որ ազգականներ են կամ էլ ամուսնացած են՝ թագավորությունում ապրելու համար։ Օտարերկրացի զբոսաշրջիկներնը կկարողանան գրանցվել հյուրանոցներում՝ անձնագիրը ներկայացնելով։

Սաուդյան Արաբիայի քաղաքացիները պետք է ներկայացնեն փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց հարաբերությունները, որպեսզի տղամարդուն եւ կնոջը տեղավորեն հյուրանոցի համարում։

Բայց բոլոր կանանց, այդ թվում եւ տեղի քաղաքացուհիներին, թույլատրված է մնալ հյուրանոցի համարում, եթե նրանք ներկայացնեն անձը հաստատող վկայական մուտքի գրանցման ժամանակ։

Ամուսնական անհավատարմությունը հանցագործություն է Սաուդյան Արաբիայում, որը դաժան պատիժ է ենթադրում, իսկ արտամուսնական սեքսը պատժվում է ազատազրկմամբ, քարկոծվելով կամ մահապատժով։

Անգամ Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Կատարում, որոնք ավելի ազատական են հարեւան Սաուդյան Արաբիայի համեմատ, ամուսնական անհավատարմությունը հանցագործություն է համարվում, որը լուրջ պատիժ է ենթադրում, ներառյալ բանտարկությունը եւ արտաքսումը։ Ամուսնական հարաբերությունների մեջ չգտնող զույգերին արգելվում է կիսել հյուրանոցային համարները երկու երկրում էլ, թեեւ օրենքները հազվադեպ են կիրառվում, օրենսդրությունն արգելում է ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվող զույգերին միասին ապրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ