News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված «դիպֆեյք» տեսանյութերը կամ պոռնոգրաֆիական են, կամ քաղաքականացված։ Նման եզրակացության են եկել Deeptrace-ի փորձագետները, տեղեկացնում է AFP-ն։

Հետազոտության տվյալներով՝ «դիպֆեյքերի» 96 տոկոսոը պոռնոգրաֆիա է, որում օգտագործվում են հանրահայտ մարդկանց կերպարները՝ արհեստական բանականության օգտագործմամբ տեսանյութերում։

Հետազոտողները հայտնաբերել են, որ դիպֆեյքերի քանակը գրեթե կրկնապատկվել է վերջին յոթ ամսում եւ կազմել 14 հազար 678։

Զեկույցում ասվում է, որ չորս վեբ կայք՝ նվիրված դիպֆեյք պոռնոգրաֆիային, ստացել է ավելի քան 134 մլն դիտում, ինչը վկայում է այն մասին, որ միտումը կարող է աճել, եթե վճռական միջոցներ չձեռնարկվեն։

Ընկերության տնօրեն Ջորջիո Պատրինիի խոսքով՝ «դիպֆեյքերը» նաեւ «էական ազդեցություն են ունենում քաղաքական ոլորտի վրա», քանի որ թիրախ են դառնում քաղաքական առաջնորդները, ինչպես, օրինակ, Գաբոնում եւ Մալայզիայում։

«Այդ օրինակները, գուցե, առավել համոզիչ վկայությունն են, որ դիպֆեյքերն արդեն ապակայունացնում են քաղաքական գործընթացները»,- ասել է նա։

Պատրինին նշել է, որ կան նոր դեպքեր, «երբ սինթետիկ ձայնային աուդիոն եւ գոյություն չունեցող սինթետիկ մարդկանց պատկերներն օգտագործվել են սոցիալական ինժեներիայի ուժեղացման համար՝ բիզնեսի եւ կառավարությունների դեմ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ