News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գրեթե 247 000 դոլարով դեկտեմբերին Լոնդոնի պատկերասրահում վաճառքի կհանվեն շիմպանզեի կողմից նկարված 55 նկարներ, հաղորդում է CNN-ը: Դրանք ժամանակին ձեռք են բերել Պաբլո Պիկասոն, Խուան Միրոն եւ Էդինբուրգի դուսքը:

Հավաքածուի սեփականատեր հայտնի ազգաբան եւ նկարիչ Դեսմոնդ Մորիսը որոշել է դրանք վաճառել: Նկարները գնահատվում են 1850-ից մինչեւ 7400 դոլար յուրաքանչյուրը:

Կոնգո շիմպանզեն հայտնի էր դարձել 1950-ականներին, երբ Մորիսի հետ նկարահանվել է «Կենդանաբանական այգու ժամանակը» հեռուստաշոուում: 3 տարում շիմպանզեն 400 նկար է նկարել աբստրակտ էքսպրեսիոնիզմի ոճում: Նրա մահից 50 տարի անց նրա աշխատանքները պահանջված են:

2005-ին շիմպանզեի նկարները Լոնդոնում Bonhams աճուրդի տանը վաճառվել են 14 000 ֆունտ սթեռլինգով:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ