News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միջտարածաշրջանային համագործակցությունը այն ոլորտն է, որն առաջնահերթ զարգացման  կարիք ունի, քանի որ այն կարող է ավելի լիարժեք արտացոլել երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի ողջ խորությունը, եւ թույլ է տալիս լիարժեք օգտագործել այն ներուժը, որը կա մեր հարաբերություններում։ Այս մասին Երեւանում Արխանգելսկի առեւտրի կենտրոնի բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Հաճելի է տեսնել ժպտացող մարդկանց, որոնք սովորել են զբաղվել պրակտիկ գործերով։ Ինձ կրկնակի հաճելի է, քանի որ, իմ կարծիքով, նշանակալի իրադարձություն է, երբ մենք բացում ենք, ըստ էության, տարածաշրջանի ֆիզիկական ներկայացուցչությունը Երեւանում, ինչը շատ կարեւոր է։ Երբ մենք տեսնում ենք «Ռուսական հյուսիսի տուն» ցուցանակը, հասկանում ենք, թե որքան սերտ եւ խորն են մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերը»,- նշեց նա։ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովը հավելեց, որ այս նախագիծն ուղղված է այն հին ավանդույթների ամրապնդմանը, որոնք ստեղծվել են ժողովուրդների միջեւ եւ, անկասկած, բարեկամության լավ պահուստ են ստեղծում ապագայի համար։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, իր հերթին, հայտարարեց, որ Արխանգելսկի տունը կլինի մի կենտրոն, որը միջմշակութային կապեր հաստատելու աշխատանքներ կիրականացնի։ Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 7-ին բացվել է Արխանգելսկի առեւտրի տունը։ 2019թ․ մարտին Արխանգելսկում բացվել էր Հայաստանի տունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ