News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային զգուշացրել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում Փհենյանում հրթիռային փորձարկումների հարցի քննարկումը «մեզ է՛լ ավելի կմղի մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ձգտմանը», փոխանցում է Reuters-ը:

ՄԱԿ ԱԽ-ն երեքշաբթի փակ նիստ է անցկացնելու՝ կապված անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի նոր բալիստիկ հրթիռի փորձարկման հետ: Քննարկման անցկացումը խնդրել է Գերմանիան՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի աջակցությամբ:

«Մենք լավ գիտենք, որ Միացյալ Նահանգներն է կանգնած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի անազնիվ գործողությունների հետեւում»,- հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպան Կիմ Սոնգը:

«Միացյալ Նահանգները եւ նրա հետեւորդները պետք է նկատի ունենան, որ եթե ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում բարձրացնեն մեր ինքնապաշտպանության միջոցառումների մասին հարցը, ապա է՛լ ավելի կսաստկացնեն մեր ցանկությունը պաշտպանելու մեր ինքնիշխանությունը»,- ասել է Կիմը:

Հրթիռի փորձարկումն իրականացվել էր Շվեդիայում Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ նոր միջուկային բանակցություններից առաջ: Աշխատանքային մակարդակով բանակցություններն ընդհատվել էին շաբաթ այն բանից հետո, երբ Փհենյանը Վաշինգտոնին մեղադրել էր ճկուն չլինելու համար:

Կիմ Սոնգը նշել է, թե ինքը տեղեկություն չունի՝ անցած հանգստյան օրերին Շվեդիայում բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգներն ինչ է առաջարկել Հյուսիսային Կորեային: Սակայն բանակցություններն ընդհատվել են, եւ Շվեդիան առաջարկել է 2 շաբաթ հետո նոր հանդիպում անցկացնել: Կիրակի Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ կսպասի մինչեւ տարեվերջ, որպեսզի ԱՄՆ-ն կուրսը փոխի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ