News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը «Արեւելյան գործընկերությունը» չի դիտարկում որպես եվրոպական հարեւանության քաղաքականություն, մենք մեր հարաբերությունները դիտարկում ենք արժեքային չափումների հարթության մեջ, ինչը խորացնում է իրավունքի գերակայության հիմքում ժողովրդավարության ամրապնդման ոլորտում համագործակցությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Արեւելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի, հզորացնել երիտասարդներին» համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նա համոզմունք հայտնեց, որ ժողովուրդների միջեւ շփումը կարեւոր նշանակություն ունի, հատկապես՝ երիտասարդության շրջանում, եւ Հայաստանը շեշտը դնում է այդ ուղղությամբ տարբեր ծրագրերի դերի վրա:

«Բացի այդ, ԵՄ-ը Արեւելյան գործընկերության» շրջանակում իրականացնում է տնտեսության ոլորտում զարգացման ծրագրերը, ինչը շատ կարեւոր է»,- նշեց փոխնախարարը:  

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անապիոսյանն, իր հերթին, ընդգծեց, որ զարգացման ծրագրերն ամբողջ աշխարհում ուղղված են երիտասարդությանը եւ մարդկային կապիտալի զարգացմանը։ «Այդ գործընթացի արդյունավետությունը կարող է ապահովվել նաեւ ապակենտրոնացման եւ բացության միջոցով։ Կրթությունը պետք է լինի տարբեր մոտեցումների համադրման միջոց։ Կարեւոր է գտնել հավասարակշռություն կրթության ոլորտում զարգացման եւ ճկունության միջեւ, որպեսզի ոչ թե վազենք զարգացման հետեւից, այլ ինքներս զարգանանք»,- նշեց  նա։

Իսկ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման համար կարեւոր է մարդկային կապիտալի զարգացումը կրթության, գիտության եւ մշակույթի միջեւ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ