News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է տոկոսադրույքների հետագա նվազման բացության մասին՝ գլոբալ տնտեսական ռիսկերին դիմակայելու համար, կրկնելով, որ կենտրոնական բանկը «կգործի ինչպես հարկն է», որպեսզի աջակցի տնտեսության ընդլայնումը, տեղեկացնում է Reuters-ը։

«(Տնտեսության ընդլայնումը) շատ կենսունակ է թվում»,- ասաց Փաուելը Դենվերում, Բիզնեսի տնտեսության ազգային ասոցիացիայի ամենամյա ժողովում։

«Իհարկե, ամեն բան մի փոքր կդանդաղի»,- ասել է նա՝ նշելով, որ նման շրջանները նորմալ են տնտեսության երկարատեւ ընդլայնման դեպքում։ Նրա խոսքով՝ 1990-ական թվականներին նման իրավիճակ նկատվել է երկու անգամ, բայց հետո տնտեսությունը նորից թափ է հավաքել, երբ ԴՊՀ-ն մի քանի անգամ իջեցրել է տոկոսադրույքները։

ԴՊՀ տոկոսադրույքների կրճատումն այս տարվա հուլիսին եւ սեպտեմբերին օգնել է պահպանել «նպաստավոր» կանխատեսում զբաղվածության եւ գնաճի համար, ասել է Փաուելը։ ԱՄՆ տնտեսությունը, գուցե, պարզապես հավաքվում է, չկան պատճառներ դրա ընդլայնումը չշարունակելու համար, ավելացրել է նա։

Փաուելը նշել է, որ  տվյալների վերջին վերանայումը մատնանշել է աշխատատեղերի փոքր աճի մասին մինչեւ մարտ, քան նախատեսվում էր մինչ այդ՝ աշխատանքի «բուռն» շուկան վերածելով չափավոր աճի շուկայի։

Մյուս թարմ տնտեսական տվյալները, այդ թվում արտադրական սեկտորի հնարավոր կրճատման մասին, ուժեղացնում են աճի ազդակի թուլացման զգացողությունը։

«Ըստ երեւույթին, Փաուելը փորձում է մեղմ ցուցադրել շուկային, որ ԴՊՀ-ն շարունակում է գիտակցել նվազող ռիսկերը եւ ակտիվորեն ցանկանում է աջակցել տնտեսության ընդլայնումն ըստ անհրաժեշտության»,- ասել է Ջեյսոն Ուեյրը Albion Financial Group-ից Սոլթ Լեյք Սիթիում (Յուտայի նահանգ)։

Փաուելը օգտագործել է նաեւ ելույթը՝ շուկաներին հասկացնելու համար, որ կենտրոնական բանկը շուտով թույլ կտա հաշվեկշռին նորից սկսել ընդլայնվել՝ ապահովելու համար ԱՄՆ-ում կարճաժամկետ ֆինանսավորման շուկաների ավելի սահուն գործառնությունը։

Փաուելն ընդգծել է, որ բանկերը չեն տիրապետում պահուստների բավարար պաշարների, եւ Փաուելի մեկնաբանությունները երեքշաբթի վկայում են այն մասին, որ ԴՊՀ-ն նման եզրահանգման է գալիս ու կսկսի գնել գանձապետական մուրհակներ պահուստների համալրման համար։

Փաուելը նշել է, որ այս միջոցը տեխնիկական կլինի, չի ազդի դրամավարկային քաղաքականության վրա եւ «ոչ մի կերպ» նման չէ ակտիվներ գնելուն ֆինանսական ճգնաժամից հետո։

ԴՊՀ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ին։ Թրեյդերները տեսնում են տոկոսադրույքների հերթական նվազման ավելի քան 80 տոկոսանոց հավանականություն հոկտեմբերին եւ 40 տոկոսանոց՝ դեկտեմբերին։

«Մենք կախված կլինենք տվյալներից՝ գնահատելով կանխատեսումն ու ռիսկերը յուրաքանչյուր առանջին նիստում։ Հաշվի առնելով այս ամենը՝ մենք կգործենք ըստ հարկի»,- ասել է Փաուելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ