News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նորվեգիայի հյուսիս-արեւմուտքում օվկիանոսի էկոհամակարգն ուսումնասիրող գիտնականները ջրում նկատել են կալմարի կողմից իր սերնդի պաշտպանության համար ստեղծված հսկայական դոնդողանման զանգված։ Սուզորդները տեսանկարահանելով մոտեցել են կապսուլին։ Դա հնարավորություն է տվել պատկերացում կազմել նրա չափսերի մասին։ Եթե դա գիշատիչ կենդանի լիներ, հեշտությամբ կուլ կտար մարդուն, հաղորդում է Nat-geo-ն։

Կենսաբանները նշում են նման հանդիպման փոքր հավանականությունը․ կալմարի ձվերով նման պարկերն ընդամենը մի քանի օր են գոյատեւում, այն էլ, սովորաբար, մեծ խորություններում։ Այդ իսկ պատճառով աշխարհին շատ քիչ բան է հայտնի կալմարների վերատադրողական ցիկլի մասին։ Ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում գիտնականներն ընդամենը մի քանի անգամ են հանդիպել նման պարկերի։ Դրանցից մեկը նկատվել է Թուրքիայի տարածքային ջրերում 2015-ին եւ ունեցել է 4 մետր լայնություն։

Կենսաբանները չգիտեն, թե ինչպես է պարկն այդքան մեծանում։ Դոնդողը հավանաբար ապագա կալմարին պաշտպանում է մանրէներից եւ վարակներից։ Ծովային կենսաբանները նշում են, որ լաբորատոր պայմաններում, առանց այդ դոնդողի, ձվերից կալմարներ ստալու փորձերն անհաջողությամբ են ավարտվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ