News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Սիրիայի մեր հայրենակիցների շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թղթակցի հետ զրույցում։

Փոխնախարար Հովհաննիսյանը նշել է, որ այդ տարածաշրջանում ընդհանուր կար 5 հազար հայ, եւ այս պահի դրությամբ 3 հազարն են, որ գտնվում են հայտարարված գործողությունների տարածքում։

«Կապի մեջ ենք, խուճապային տրամադրություններ չկան մեր հայրենակիցների շրջանում, զոհեր վիրավորներ այս պահի դրությամբ չունենք»,- ասել է փոխնախարարը։

Նա նաեւ նշել է, որ դեռեւս խոսք չկա հայ բնակիչների տարհանման, ֆիզիկական անվտանգության անմիջական խնդիրների մասին։

Ըստ ԱԳՆ տվյալների՝ Ղամիշլի քաղաքում կա մոտ 420 հայ ընտանիք, ընդհանուր՝ 3 հազար մարդ։ Թուրքական ներխուժման թիրախներից մեկում Թել Աբիաթում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել է եւ տեղափոխվել սիրիական այլ քաղաք։

Հիշեցնենք՝ Թուրքիան հոկտեմբերի 9-ից Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություն է իրականցնում քրդերի դեմ, ռազմարշակը կրում է «Խաղաղության ակունք» անունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ