News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Աշխաբադի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ Օռազգելդիեևը և ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Աշխաբադում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ և կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։

Աշխաբադում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենալու նաև Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ