News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Reddit-ի օգտատերը պատմել է, որ հոգեւորականը սխալմամբ ամուսնացրել է խաչեղբորն ու հարսնաքրոջը, որոնք հարսանիքի վկաներն էին, հաղորդում է Lenta–ն՝ հղում կատարելով The Sun-ին:

Կինը պնդում է, որ իր եղբայրը ստանձնել էր խաչեղբոր դերը ծանոթներից մեկի հարսանիքին: Նա եւ հարսնաքույրը ստորագրել են ամուսնության գրանցման փաստաթուղթը որպես վկաներ: Որից հետո միայն պարզ է դարձել, որ հոգեւորականը շփոթել էր անուններն ու անվանել նրանց հարս եւ փեսա, իսկ իսկական նորապսակներին ներկայացրել էր որպես վկաներ:

 «Պաշտոնական փաստաթուղթնարդեն ուղարկվել է ծննդյան, ամուսնության եւ մահվան գրանցամատյան. փաստորեն, այժմ իմ եղբայրն ու հարսնաքույրն ամուսնացած են, դա բացարձակ ճշմարտություն է,-գրում է Reddit-ի օգտատերը:-Այժմ մենք փորձում ենք լուծել այդ խնդիրը: Դեռ ավելին, նա ընդամենը մեկ օր առաջ ամուսնության առաջարկություն էր արել իր սիրեցյալին»:

The Sun-ը նշում է, որ Մեծ Բրիտանիայում ամուսնությունը կարող է գրանցվել եկեղեցում: Ընդ որում՝ փաստաթուղթը ստորագրում են հարսն ու փեսան, ինչպես նաեւ վկաները, որոնք, որպես կանոն, երկուսն են: Գրանցումը կարող է չեղարկվել մի շարք պատճառներով, այդ թվում՝ ամուսնության համար համաձայնության բացակայության հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ