News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

ԱԱԾ պաշտոնատար անձանց կողմից Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու գործով այսօրվա դատական նիստում գործով երեք ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին դատարանին վերացնել ամբաստանյալների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը։

Գործով մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը հայտնեց, որ դեմ չէ արգելքի վերացմանը, սակայն միայն ազգակցականների մասով, իսկ այլ անձանց հետ տեսակցություններն ըստ նրա՝ դատաքննության փուլում նպատակահարմար չեն։

Գործով տուժող Սանդիփ Կաուշիկը հայտարարեց, որ չի ցանկանում, որ այդ արգելքը վերացվի և ամբաստանյալները կարողանան հեռախոսային կապի մեջ մտնել ինչ–որ անձանց հետ։

«Գործի հանգամանքերն այնպիսին են, որ նրանք, ծառայելով ԱԱԾ–ում իմ դեմ կատարել են ոչ օրինական գործողություններ՝ հագցրել են ձեռնաշղթաներ, տարել քաղաքից դուրս, սպառնացել»,–թարգմանի միջոցով հայտարարեց տուժողը՝ մտահոգություն հայտնելով, որ ամբաստանյալները հեռախոսային խոսակցություն և հանդիպումներ ունենալով իրենց համախոհների հետ, կարող են իրեն վնաս հասցնել։

Լսելով կողմերին դատարանը որոշում կայացրեց վերացնել տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը։

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի նախկին պետ Էդիկ Ափոյանը, նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանը և Գոռ Մարտիրոսյանը, որոնց լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը հրապարակեց գործով մեղադրական եզրակացությունը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Էդիկ Ափոյանը հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով նույն ծառայության մեկ այլ պաշտոնատար անձի՝  Գևորգ Գաբրիելյանի հետ, շորթմամբ,  ինչպես նաև՝ Գոռ Մարտիրոսյանի օժանդակությամբ, պահանջել և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Ըստ քննության տվյելների՝  հիշյալ անձինք 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող Հնդկաստանի քաղաքացուն և սպառնացել են միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս ՀՀ-ից արտաքսելու, անհիմն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, արդյունքում շորթել են առանձնապես խոշոր չափերով՝  17.700 ԱՄՆ դոլար կաշառք, այնուհետև տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3.700 ԱՄՆ դոլար։

Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործով ամբաստանյալներ, ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի նախկին պետ Էդիկ Ափոյանը, նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանը և Գոռ Մարտիրոսյանը հայտարարեցին, որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։

Հաջորդ դատական նիստին ցուցմունք կտա գործով տուժող Հնդկաստանի քաղաքացին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում 35 մարդ մահացել է տաճարում ջրհորի խուփի փլուզման պատճառով
Հնդկական Ինդոր քաղաքում սանդղավոր ջրհորի խուփի փլուզման պատճառով մահացել է 35 մարդ...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 90 դեպք. Գրնցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 9 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Երևանում Toyota-ն տապալել է գազախողովակի հենասյունն ու հայտնվել մայթին․ կան վիրավորներ. Shamshyan.com
Ford-ի վարորդը փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ...
Իջևան-Դիլիջան ճանապարհին ծառեր են ընկել․ Փրկարարները մասնատել են դրանք և հեռացրել ճանապարհից
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ուռենի է ընկել (մոտ 15 գմ) ՝ ճանապարհը դարձնելով...
ԱՄՆ-ում էթանոլ եւ եգիպտացորենի օշարակ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից
Ռելսերից դուրս գալուց հետո գնացքի վագոնները հրկիզվել են․․․
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռների բախման հետեւանքով ինը մարդ է զոհվել
Կործանված ուղղաթիռները պատկանել են 101-րդ օդադեսանտային․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ