News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հայտարարել է, որ հաջորդ տարի 5 տոկոսով տնտեսական աճ ապահովելու Թուրքիայի ծրագրերը ռիսկային են կայունության առումով:

Moody's-ում համարում են, որ միջանկյալ տնտեսական ծրագրում ավելի հավակնոտ նպատակը նշանակում է հետագա ճնշում երկրի ինֆլացիայի եւ ընթացիկ հաշվի վրա, հաղորդում է Dünya թերթը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հաջորդ տարի երկրի տնտեսությունը առնվազն 5 տոկոսով աճ կգրանցի, քանի որ երկիրն ակտիվորեն վերականգնվում է 2018 թվականի արժութային ճգնաժամից հետո, որը հանգեցրել էր ռեցեսիայի:

Moody's-ը հայտարարել է, որ ակնկալում է, որ տնտեսությունը կաճի 0.25 տոկոսով այս տարի եւ 3 տոկոսով 2020 եւ 2021 թվականներին, հաղորդում է Dünya-ն:

Թուրքիան հեղեղել է տնտեսությունը պետական բանկերից մատչելի վարկերով եւ ներդրել է նաեւ խթաններ, ինչպիսիք են հարկերի նվազումը կրկին աճ գրանցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ