News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սիրիայի հարավում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում 2 ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով համացանցում ահաբեկիչների գործունեությանը հետեւող SITE Intelligence Group պորտալին:

Ուրբաթ Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը հայտնել է, որ Սիրիայի հարավում Դերաա նահանգում ռուսական ռազմական ոստիկանության պարեկման երթուղում գործարկվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Երբ դեպքի վայր են ժամանել Սիրիայի անվտանգության մարմինների աշխատակիցները, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը, որի հետեւանքով նրանցից երկուսը թեթեւ վիրավորում է ստացել:

Կենտրոնի ղեկավարը նաեւ նշել է, որ Սիրիա թուրքական ներխուժման ֆոնին գրոհայիններն ակտիվացել են երկրի այլ շրջաններում: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ին Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Իդլիբ եւ Համա նահանգներում գրանցվել է գորհայինների կողմից բնակավայրերի 28 գնդակոծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ