News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Շաբաթ Ճապոնիայի իշխանությունները «Հագիբիս» թայֆունի հետ կապված հայտարարել են սպառնալիքի առավելագույն՝ 5-րդ մակարդակ, որն առաջիկա ժամերին կհասնի Տոկիո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ազգային օդերեւութաբանական վարչությանը:

Ճապոնացի օդերեւութաբանների տվյալներով՝ սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարվել երկրի կենտրոնական հատվածի 7 պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոն եւ քաղաքի մերձակայքը: Բնակիչներին կոչ են անում պատսպարվել հատուկ տարհանման կենտրոններում՝ չսպասելով պարտադիր տարհանման մասին կարգադրությանը:

Ճապոնական օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացնում է, որ «Հագիբիս» թայֆունը Տոկիո կբերի 65 մ/վ եւ ավելի մեծ արագությամբ ուժգին քամու հոսանքներ: Տարհանման է պատրաստվում 15 մլն-ից ավելի մարդ:

«Հագիբիս» թայֆունը, որը տեղացի օդերեւութաբանները համեմատում են 1958 թվականին Ճապոնիայի ավելի քան 1,2 հազար բնակիչների կյանքը խլած «Իդա» թայֆունի հետ, ներկայումս շարժվում է Ճապոնիայի մայրաքաղաքի ուղղությամբ: Օդերեւութաբանները կանխատեսում են ռեկորդային քանակությամբ տեղումներ եւ սողանքների ու գետերի վարարման վտանգ: Եղանակային վատ պայմանների պատճառով ամբողջությամբ դադարեցվել է դեպի Տոկիո երկաթուղային հաղորդակցությունը, ներառյալ արագընթաց գնացքների երթեւեկությունը: Թայֆունի պատճառով Տոկիոյում փակվել են խանութների, ռեստորանների եւ դեղատների մեծ մասը, ներառյալ շուրջօրյա աշխատողները: Ամբողջությամբ դադարեցրել են 2 մայրաքաղաքային օդանավակայանների՝ Հանեդայի եւ Նարիտայի աշխատանքը: Սա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթների թռիչքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ