News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի հյուսիս-արեւելքում Էլ Խասակա քաղաքի սահմանամերձ շրջաններում հումանիտար իրավիճակը սրվում է՝ կապված այդ շրջանում Թուրքիայի ԶՈՒ գործողության հետ։ Այս մասին շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բակինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ Ղամշլի, Խասակա քաղաքներում եւ մոտակա բնակավայրերում «կուտակվել են ավելի 100 000 բնակիչներ, որոնք լքել են ռազմական ակտիվ գործողությունների շրջանը»։ «Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին տեղի բնակիչները հայտնել են առողջապահության, առեւտրի եւ կենցաղային ծառայությունների գործունեության խախտումների մասին»,- ընդգծել է Բակինը։

Ինչպես հաստատել են ՊՆ-ում, Էլ Խասակայի այդ շրջանների մեծ մասը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողության տակ, որոնց աջակցում են ԱՄՆ-ը եւ ահաբեկչական ԻՊ խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում նրա դաշնակիցները։ «Հաշվի առնելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ի վիճակի չեն վերահսկել՝ իրավիճակը սրընթաց վատանում է։ Տեղի բնակչության եւ հարկադիր տարհանվածների հետագա ճակատագիրը լուրջ մտահոգություն է առաջացնում»,- նշել են պաշտպանական հաստատությունում։

Բակինի խոսքերով, ուրբաթ օրը Էլ Խասակայի, Դեյր Էզ Զորի եւ Ռաքքայի բնակավայրերում «տարերային հանրահավաքներ են անցկացվել օտարերկրյա օկուպացիայի դեմ եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պահանջով»։ «Մոտալուտ հումանիտար աղետը կանխելու համար համաշխարհային հանրությանը կոչ ենք անում սատարել Սիրիական Արաբական Հանրապետության ինքնիշխանության վերականգնմանը երկրի արեւելյան շրջաններում։ Միայն սիրիական իշխանություններն են կարող կարճ ժամկետներում կազմակերպել հումանիտար օգնության առաքումը տեղահանված բնակչությանը, կանխել առողջապահության եւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների փլուզումը Անդրեփրատում»,- ասել է Բակինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ