News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 12-ին Բելգրադում անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից:

Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական կողմը պատրաստակամ է զարգացնել թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։ Հոկտեմբերի 25-ին Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում և նրա անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագիրը։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը, ընդգծելով մեր երկու ժողովուրդների դարավոր կապը, խոսել է դրանց աշխուժացման կարևորության մասին, ինչին մեծապես կարող է նպաստել Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը։ Կողմերը քննարկել են միջազգային խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության հնարավորությունները՝ հիմք ընդունելով միմյանց ազգային շահերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ