News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հանթեր Բայդենը հայտարարել է, որ առաջիկայում հեռանալու է չինական մասնավոր բաժնետիրական ընկերության ղեկավար անձնակազմից՝ խոստանալով հրաժարվել օտրարերկրյա ընկություններում առաջարկվող ցանկացած աշխատանքից, եթե իր հայրը՝ Ջո Բայդենը, ընտրվի ԱՄՆ-ի նախագահ 2020 թվականին, գրում է Bloomberg-ը:

Հանթերը հրապարակայնորեն հայտարարել է, որ հեռանալու է ընկերությունից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որը մեղադրել էր նրան կոռուպցիայի մեջ:

Բայդենի փաստաբան Ջորջ Մեզայրսի հրապարակած հայտարարության մեջ Բայդենը հայտնել է, որ հրաժարական կտա ամսվա վերջում: Նա նաեւ խոստացել է, որ չի աշխատի օտարերկրյա ընկերություններում եւ չի դառնա որեւէ օտարերկրյա ընկերության տնօրենների խորհրդի անդամ, եթե իր հայրն ընտրվի նախագահի պաշտոնում: Հանթեր Բայդենը նաեւ հաստատել է, որ երբեք չի քննարկել իր գործունեությունը հոր հետ:

«Հանթերը միշտ հասկացել է, որ իր հայրն ամբողջությամբ կառաջնորդվի ԱՄՆ-ի հաստատած քաղաքականությամբ անկախ Հանթերի մասնագիտական հետաքրքրությունների վրա դրա ազդեցությունից: Նա չէր ակնկալում կեղծ մեղադրանքների տեղատարափ իր եւ իր հոր հասցեին ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցների կողմից»,-նշված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ