News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Դուբայի թագաժառանգ եւ Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 14-15-ը Արաբական Միացյալ էմիրություններում  (ԱՄԷ) մասնակցում է «Արհեստական բանականությունը սպորտում» (DAIS) համաժողովին, որն անցկացվում է որպես ցանցային հարթակ`մարզական արդյունաբերության ոլորտում արհեստական բանականության լուծումներ ներդնելու  նպատակով:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ DAIS-ը համաշխարհային մակարդակի միջոցառում է, որը կառավարությունների եւ սպորտային արդյունաբերության ղեկավարներին համախմբում է արհեստական բանականության տեխնոլոգիաների շուրջ։

Համաշխարհային նշանակություն ունեցող այս միջոցառմանը  մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ, ընկերությունների ու ասոցիացիաների ղեկավարներ,  գործարարներ, մարզական ֆեդերացիաների եւ ասոցիացիաների ղեկավարներ,արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ներդրողներ, սպորտային արդյունաբերության ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների, կազմակերպությունների ղեկավարների եւ հնարավոր ներդրողների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանում իրականացվող եւ մշակվող նախագծերով ու ծրագրերով: Նախատեսված  է նաեւ հանդիպում ԱՄԷ-ի արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի հետ:

Դուբայի թագաժառանգ եւ Դուբայի սպորտային խորհրդի (DSC) նախագահ Ն.Գ. Շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մակտումի հովանավորության ներքո անցկացվող այս համաժողովի  շրջանակներում կբացվի նաեւ թեմատիկ ցուցահանդես։ DSC-ը, որն իր գործունեությունը սկսել է 2005 թվականից, սպորտային եւ առողջապահական ոլորտներում ուսումնասիրում եւ իրականացնում է տեխնոլոգիական լուծումների առավելագույն նպաստավոր եւ արդյունավետ կիրառման հնարավորությունները։ Արհեստական բանականության օգտագործումը՝ DSC-ի գործունեության հաջորդ տրամաբանական քայլն է՝ նորարարական լուծումների շնորհիվ նշված ոլորտներում նոր զարգացումներ ու առաջընթաց ապահովելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ