News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան պահանջում է, որ ԱՄՆ-ը «ամեն ինչ անի»՝ նախքան իր կողմից որեւէ զիջման գնալը, հարավկորեական «Тона Ильбо» պարբերականին հայտարարել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Հարի Հարիսը։

Նշելով, որ ինքը ներկաէ եղել Շվեդիայի մայրաքաղաքում անցած բանակցություններին, Հարիսը հասկացրել է, որ բանակցությունների փակուղի մտնելու մեջ ոչ թե ԱՄՆ-ը, այլ հենց Հյուսիսային Կորեան է մեղավոր։ «Իմ կարծիքով, Հյուսիսային Կորեան պահանջում էր, որ ԱՄՆ-ը ամեն ինչ անի, նախքան իր կողմից գոնե որեւէ բան անելը»,- հայտարարել է Հարիսը՝ առանց մանրամասնելու։

Նախկինում Պետքարտուղարությունը պնդում էր, որ երկխոսությունն անցել է «լավ» եւ չի համաձայնել Հյուսիսային Կորեայի այն հայտարարության հետ, ըստ որի ամերիկացի բանակցողները ոչ մի նոր գաղափար չեն առաջարկել։ Դրանից հետո Հյուսիսային Կորեան սպառնացել է վերսկսել հեռահար բալիստիկ հրթիռների արձակումը, կամ միջուկային փորձարկումները եւ պնդել է իր պահանջները, որ մինչեւ տարվա վերջը ԱՄՆ-ը պետք է ավելի ճկուն դիրքորոշում որդեգրի։

Հարիսն այդ ժամկետին մեծ նշանակություն չի տվել՝ հայտարարելով, որ այն արհեստականորեն է ներմուծվել Հյուսիսային Կորեայի կողմից։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է շարունակել երկխոսությունը եւ հասկանալ, թե ինչպես կարելի է իրագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից 2018 թվականի հունիսին Սինգապուրում ստորագրված հռչակագիրը։ Հարիսը հայտարարել է, որ դա կախված է Հյուսիսային Կորեայից, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Սինգապուրից հետո Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է եւս երկու անգամ եւ վերջերս հայտարարել է, որ պատրաստ է չորրորդ հանդիպմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ