News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը համաձայն է Սիրիայում Անկարայի գործողություններին՝ նշելով, որ Մոսկվայի դիրքորոշումը շարադրված է երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ընդ որում, նա հայտնել է, որ այդ գործողությունները այնքան էլ չեն համապատասխանում Սիրիայի տարածքային ամբողջականության հասկացությանը։  «Դուք գիտեք մեր տեսակետը։ Պուտինը 2-3 օր առաջ հեռախոսով խոսել է Էրդողանի հետ եւ հայտնել է իր տեսակետը։ Մամուլի համար մեր հաղորդագրության մեջ այդ բոլորն ասված է»,- ի պատասխան Էրդողանի խոսքերը մեկնաբանելու խնդրանքի՝ ասել է Ուշակովը։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը առարկություն չունի սիրիական Կոբանի քաղաքում «Խաղաղության աղբյուր» գործողության դեմ։ Նրա խոսքերով, այժմ շշուկներ կան, սակայն Անկարայում դեսպանության միջոցով իրենք գիտեն, որ ՌԴ-ն դրական մոտեցում ունի Կոբանիի հանդեպ։

Այն հարցին, թե համապատասխանում է արդյոք տեղի ունեցածը Սիրիայի տարածքային ամբողջականության թեզիսին, Ուշակովը պատասխանել է․ «Մի բան կանենք։ Տեսնենք։ Նախագահն էլ այդ մասին ասել է, իմիջիայլոց»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել