News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտեսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հայաստանում Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանան (նստավայրը՝ Մոսկվա) և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները և պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-չիլիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի:

Հայաստան-Չիլի տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնակի ընդգծվել է ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները:

Չիլիի արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ իր երկիրը մեծապես հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրմամբ և այս առնչությամբ բարձր է գնահատում ՀՀ դերակատարությունն ու աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ