News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ը «դատապարտում եւ մերժում է» Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման պատճառով նրան զենքի վաճառքը դադարեցնելու Եվրոպական միության կոչը՝ ուղղված անդամ-երկրներին, հայտնում է AP-ը։

Թուրքական ԱԳՆ-ը հայտարարել է, որ ռազմական հարձակումը «Թուրքիայի ինքնապաշտպանական իրավունքն է, որը համապատասխանում է միջազգային օրենքներին»։ Նա ԵՄ-ին մեղադրել է «ահաբեկչական տարրերի պաշտպանության մեջ»։ Անկարան լրջորեն կուսումնասիրի որոշ ոլորտներում իր համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ վերջինիս «ոչ օրինական եւ կանխակալ վերաբերմունքի պատճառով»։

Ավելի վաղ ԵՄ-ն միաձայն դատապարտել էր Սիրիա Թուրքիայի ներխուժումը եւ կոչ էր արել անդամ-երկրներին դադարեցնել զենքի վաճառքը Անկարային։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ