News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի, ինչպես նաեւ էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզի դեմ: ԱՄՆ-ում նրանց հաշվեհամարները եւ անշարժ գույքը սառեցված են: Ամերիկացի քաղաքացիներին եւ ընկերություններին արգելվել է ֆինանսական հաշվարկներ կատարել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Թուրքական կառավարության բարձրաստիճան անդամներին սեւ ցուցակ մտցնելը կապված է Սիրիայի տարածքում Անկարայի անցկացվող ռազմական գործողության հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 50 տոկոս մաքսատուրք կսահմանի թուրքական պողպատի համար, կկասեցնի Թուրքիայի հետ առեւտրային բանակցությունները եւ պատժամիջոցներ կսահմանի թուրք պաշտոնյաների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ