News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Գործադիրի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից տեղեկանում ենք, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համաձայն, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից է նաև Սահմանադրությամբ նախատեսված՝ կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը:

Կառավարության ղեկավարի՝ վարչապետի լիազորությունների քննարկումը սահմանադրական հանձնաժողովի կողմից հետաքրքրական է այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և պետք է «սուպերվարչապետական» համակարգը քայլ-քայլ դարձնել վարչապետական համակարգ: 

Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանին ձեռք է տալիս, իր խոսքերով ասած, «սուպերվարչապետական» համակարգը: 

Եթե իրոք վերջինիս անհանգստացնում էր չափազանց շատ լիազորությունների կենտրոնացումը վարչապետի ձեռքում, ապա կառավարությունը կարող էր դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել գործադիրի ղեկավարի լիազորությունների կրճատման վերաբերյալ, որի մասին խոսք չկա:

Դրան գումարած՝ վարչապետի ինստիտուտին չափից շատ լիազորություններով օժտելու շուրջ իր հայտարարություններում Փաշինյանը երբեք չի նշել, թե կոնկրետ ինչ լիազորություններ է նախատեսում կրճատել, փոխարենը խոսել է նախագահի ինստիտուտի համար մի քանի արարողակարգային լիազորություններ ավելանալու հավանականության մասին:

Բացի այդ, եթե դիտարկում ենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում նշված են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման, սահմանադրական հանրաքվեի նախաձեռնման պրոցեսի ժամկետները, ապա պարզ է դառնում, որ վարչապետի ինստիտուտի լիազորությունների հետ կապված Փաշինյանի հայտարարություններն ընդամենը պոպուլիստական բնույթ են կրում: 

2021 և 2022 թվականներին նախատեսվում է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իրականացնելու է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը և միայն 2023 թվականին է ավարտելու նախագծի մշակումը, որից հետո նոր տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե կազմակերպելու գործընթացը:

Ստացվում է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանադրական փոփոխություններում կարող է խոսք գնալ վարչապետի ինստիտուտի լիազորությունները կրճատելու մասին, ապա դա պետք է որոշվի հանրաքվեի արդյունքներով, որը նախատեսվում է 2023 թվականից ոչ շուտ: 

Իսկ 2023 թվականին, ինչպես գիտենք, նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները: 

Այսինքն՝ Փաշինյանը մտադիր է 5 տարի պահպանել «սուպերվարչապետական» համակարգը մինչև հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե, իհարկե, մինչ այդ մնա վարչապետի պաշտոնում: 

2023 թվականին նախատեսվող ընտրություններից առաջ էլ, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնվի, թե ուժերի ինչ բալանս է առկա քաղաքական դաշտում. 

եթե ներկայիս իշխող ուժը դեռ շարունակի մնալ իշխանություն և ինչ-որ հրաշքով հաղթելու թեկուզ չնչին շանսեր ունենա, ապա, ըստ երևույթին, վարչապետի ինստիտուտից մի քանի ձևական լիազորություններ կկրճատվեն, իսկ եթե ՔՊ-ն հաղթելու շանսեր չունենա, ապա «կքառատեն» վարչապետի լիազորությունները. չէ՞ որ իրենք չեն շարունակելու պաշտոնավարել կառավարությունում:

Այս համատեքստում տարօրինակ է, որ իրենց ընդդիմադիր համարող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար բարձրաձայնում էին, թե «սուպերվարչապետական» համակարգը պետք է փոխվի, քանի որ այն պահպանելը չի կարող հասկացվել նաև միջազգային հանրության կողմից, վերջին շրջանում այս հարցի շուրջ նույնիսկ ծպտուն չեն հանում և լծվել են Փաշինյանի գործողությունները հիմնավորելու, արտախորհրդարանական ընդդիմության վրա ցեխ շպրտելու գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ