News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աղբամանից սննդամթերք հանելը, որը դեռեւս պիտանի է օգտագործման համար եւ պատկանում է սուպերմարկետին, գողություն է: Այս մասին ասվում է Բավարիա դաշնային հողի Գերագույն դատարանի որոշման մեջ, հաղորդում է DW-ը՝ Nordbayern.de-ի վրա հղումով:

Տվյալ որոշումն ընդունվել է Գերմանիայում մեծ աղմուկ հանած գործի բողոքարկումից հետո: 2018-ի վերջին 2 գերմանացի ուսանողուհիներ՝ 25-ամյա Ֆրանցիսկա Ս.-ն եւ 28-ամյա Կառոլինա Կ.-ն, կոտրել են սուպերմարկետի աղբամանն ու սննդամթերք հանել, որը նետվել է աղբամանը պահպանման ժամկետի սպառման պատճառով: Աղջիկներին 2019-ին դատապարտել են 8-ժամյա հասարական աշխատանքի եւ 225 եվրոյի չափով տուգանքի:

Ուսանողուհիները բողոքարկել են որոշումն ու պարտվել հոկտեմբերի 2-ին: Դատարանի որոշմամբ՝ նույնիսկ եթե սուպերմարկետը սննդամթերքն աղբարկղն է նետել, այն մնում է սուպերմարկետի սեփականությունը: Աղջիկները քննադատել են այդ որոշումը, ինչպես նաեւ «սննդամթերքի անիմաստ ոչնչացումը»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ