News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ պետական այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն, ԱՄԷ ԶՈՒ գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամմեդ Բեն Զաիդ Ալ Նախայանին սպիտակ ճախրուկ է նվիրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական պետության ղեկավարը գահաժառանգ արքայազնից ստացել է պատասխան նվեր՝ Կասր Ալ Խոսն պալատի մակետը, որն ավելի վաղ եղել է ԱՄԷ նախագահի նստավայրը։ Այդ «պալատ-ամրոցը» Աբու Դաբիի ամենահինավուրց շինությունն է շեյխ Զաիդի անվան գլխավոր փողոցում։ Պալատը ներառված է էմիրաթների մայրաքաղաքի մշակութային ֆոնդում՝ դառնալով ԱՄԷ-ի խորհրդանիշներից մեկը։

Երկուշաբթի օրը Պուտինը պետական այցով գտնվում էր Էր Ռիադում, որտեղ նա նվեր էր մատուցել նաեւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդուին։ Դա Կամչատկայի ճախրուկ էր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր այդ նվերի խորհրդանշական բնույթը՝ հիշեցնելով, որ ճախրուկների բազմացման նախագծի շնորհանդեսը կայացել էր սեպտեմբերին՝ Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի ժամանակ։ Նա ասել է, որ ճախրուկների բազմացման կենտրոնը առաջիկայում կբացվի Կամչատկայում։ Նա հավելել է, որ այդ թռչնի բազմացումը բիզնես-նախագիծ է։ Ռուսական պատվիրակությունից աղբյուրը հստակեցրել է, որՊուտինը սաուդյան միապետին նվիրել է երիտասարդ էգ ճախրուկ, որի անունը Ալֆա է։ Նա կարողանում է թռչունների որս անել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ