News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թոմաշաիտիսին /նստավայրը`ք.Թբիլիսի/:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ ռազմական կցորդին եւ մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:

Նշելով, որ պաշտպանության բնագավառում հայ-լիտվական համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ` ՆԱՏՕ եւ ԵՄ ձեւաչափերով, երկար տարիների փորձ ունի, Դավիթ Տոնոյանը կարեւորել է նաեւ երկու երկրների պաշտպանության նախարարների կանոնավոր երկխոսությունը համագործակցության եւ անվտանգային հարցերի շուրջ:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն բարձր է գնահատել հայ-լիտվական փոխգործակցությունը եւ փոխանցել համագործակցության կայուն զարգացմանն աջակցելու լիտվական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ