News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 20
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են»,–նշել է նա:

Նշենք, որ Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով  «գլխի գագաթային շրջանում պատռված վերք, փափուկ հյուսվածքների սալջարդ,  գլխուղեցի ցնցում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 25–ամյա Ա. Հակոբյանը։ Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են բավարար։  Ոստիկանն այժմ գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում։

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ոստիկան Տիգրան Առաքելյանը, ով հիվանդանոցում մահացել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, երկու անձ բերման է ենթարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կալիֆոռնիայում հրդեհի ժամանակ հսկայական զմրուխտ է այրվել, որի տերը փոխհատուցում է պահանջում
Կալիֆոռնիացին պնդում է, որ հրդեհը ոչնչացրել է 220 կգ կշռող զմրուխտը...
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատրյան քույրերի գործով նախնական քննությունը
Փաստաբանի խոսքերով, ինքը նաեւ խնդրել է այդ միջնորդությունը մերժելու դեպքում գործընթացը անցկացնել ատենակալների մասնակցությամբ․․․
Իտալական ոստիկանությունը բացահայտել է «սեւ» հնագետների խոշոր ցանց
Իտալական ոստիկանությունը չարամիտ հնագետների ցանց է բացահայտել...
Չհրկիզվող պահարան գողացած կինը խոստովանել է կատարածը
Մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբը…
Մեքսիկայում տեղական ընկերություններից մեկում 25 դի է հայտնաբերվել
Նշվում է, որ մարմինները անդամահատված են եղել եւ գտնվել են պարկերի մեջ...
ՊՎԾ-ն Ապարանի համայնքապետարանում մի շարք թերացումներ և խախտումներ է հայտնաբերել
Համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում․․․