News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 22
USD
476.69
EUR
528.46
RUB
7.47
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13։30-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Մայիսյան գյուղի բնակիչներ 22-ամյա Սարգիս Մ-ի վարած Opel մակնիշի և 50-ամյա Տիգրան Գ-ի վարած ВАЗ 2114 մակնիշի ավտոմեքենաները։

Բախումից ВАЗ 2114-ը առաջ է ընթացել և բախվել ճամփեզրին կայանված Mercedes Vito մակնիշի ավտոմեքենային, որ պատկանում է Գյումրի քաղաքի բնակիչ 34-ամյա Արամայիս Կ-ին։

Բախման հետևանքով ВАЗ 2114-ը գլխիվայր շրջվել է, իսկ Սարգիս Մ-ն, Տիգրան Գ-ն և ВАЗ 2114-ի ուղևոր՝ Մայիսյան գյուղի բնակի 56-ամյա Արամ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տպել
Ամենաշատ