News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Վիրավորական է, երբ զոհվածի մայրն ասում է՝ կարող է մեռնեմ, թող ինձ որոշակի գումար տան, մինուճար որդիս է զոհվել, գոնե վաղը մյուս օրը, հարեւանս ստանա այդ գումարը, որ ինձ արժանապատվորեն թաղեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեզ բացակա չդնեք» հկ-ի նախագահ Սաթիկ Խլղաթյանը։ Նրանք այսօր՝ առավոտյան հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«4 ամիս առաջ դուրս չէինք գալիս, չէինք կանգնում այստեղ, բայց քանի որ վարչապետը հայտարարեց, որ ունենք 25 տոկոս աճ, ունենք 6 հազար աշխատող եւ այլն։ Այսինքն ես ինչի՞ պետք է մնամ ստվերում։ Ես չեմ ասում՝ ինչո՞ւ եք «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին գումար տալիս, լավ են անում՝ տալիս են, միեւնույն է, դա չի փոխհատուցվում։ Քո որդին գին չունի, սա աջակցության խնդիր է։ 30 հազար դրամով այդ ընտանիքը կարո՞ղ է ապրել, ավելին՝ այդ 30 հազար դրամն էլ կիսվում ու դառնում է 15 հազար դրամ»,- ասաց Խլղաթյանը։

Նրա խոսքով՝ վարչապետի հետ հանդիպումը արդյունավետ էր. «Վարչապետն ասաց, որ ժողովրդական ձեւով պետք է այդ հացը լուծվի։ Տեսաք՝ ինչքան մարդու ասֆալտին պառկեցրեց, սրանից բռնագանձեցին, նրանից բռնագանձեցին, ունի բյուջեում այդ գումարը, թող հատկացնի։ Մենք չեն ասում, որ այդ 30 միլիոն դրամը հենց հիմա տաք 6 հազարից ավելի ընտանիքներին, դրան էլ լուծման ձեւ կա»։

NEWS.am-ի հետ զրույցում զոհվածների մայրերից Նունե Հակոբյանն ասաց, որ հույս ունի՝ Նիկոլ Փաշինյանը իրենց խնդրանքը չի ոտնահարի, ուշադրություն կդարձնի զոհվածների ընտանիքներին.

««Մարտի 1-ի» զոհվածներին կարողանում եք տրամադրել 30 միլիոն դրամ, ուրեմն զոհված տղաները, ովքեր որ հող են ազատագրել, կյանքն են նվիրել հանուն հայրենիքի, այսօրվա դրությամբ, այդ տղաների ընտանիքները անտեսված են։ Պարոն Փաշինյանը ամեն անգամ տանում էր Հոգաբարձուների խորհրդին, բայց մեր խնդիրը Հոգաբարձուների խորհրդի հետ չէր։ Փաշինյանը մեզ հարցի ոչ մի լուծում չտվեց, ասաց, որ կքննարկվի, որոշում կկայացվի եւ տեղեկություն կտրվի ձեզ»։

Զոհվածների մայրերից մի քանիսը NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ 1990 թվականից մինչեւ հիմա որեւէ ակնկալիք չեն ունեցել Կառավարությունից.

«Անտեսված ենք, եւ՛ ժողովրդի, եւ՛ Կառավարության կողմից։ Մեր որդիները կանգնեցին սահման պահեցին, արյուն թափեցին 22 տարին այնտեղ լրացրին, բայց այսօրվա դրությամբ մենք անտեսված ենք։ Ոչ մի օգնություն չկա, մի փոքր թղթի կտոր են տվել, որը ոչնչի չի ծառայում։ Դե իհարկե, քաղաքապետարանի քարտուղարուհուն միլիոնից ավելի պարգեւավճար է ստանում, իսկ մենք անտեսվում ենք»։

Հիշեցնենք, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը բողոքում են, որ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք բողոքում են, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց խնդիրները՝ չփորձելով լուծում տալ դրանց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում խստացվում են զորակոչիկների հավաքագրման պահանջները. վստահեցում
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում պահանջները մեծացել են...
ՀՀ ՊՆ-ը շատ անելիքներ ունի. փոխնախարարը՝ բանակում ինքնասպանությունների մասին
Նրա խոսքով՝ ՊՆ-ում այդ երեւույթներին ծայրաստիճան բացասաբար են վերաբերվում, եւ այդ պատճառով մեղավորները միշտ պատասխանատվության են ենթարկվում...
«Ժողովուրդ». Ապրիլյանի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել․ ինչ է պատմել նախկին բժիշկը
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ բժիշկը բավականին անկաշկանդ ներկայացրել է...
Մահվան դեպք բանակում. զինծառայող Էրիկ Հարությունյանը հրազենային վնասվածք է ստացել կզակի շրջանում
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ...
ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բարձրացրած խնդիրների վերաբերյալ
2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀ զինված...
Քննչական կոմիտեն խաղի մեջ է. էդ քննիչներին պետք է վերացնել, էդ զիբիլը մաղեն. մահացած զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին
Նրանք բոլորը թաթախված են մեր երեխաների գործերը կոծկելու մեջ, դրա համար չեն կարող իրենք այդ գործերը բացահայտվել…
Ֆոտոռեպորտաժներ