News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը արդեն 2020թ․ կարող է ոչնչացնել համաշխարհային տնտեսության մի մաս, որը Շվեյցարիայի չափ է։ Այս մասին CNBC-ին տված հարվազրույցում հայտարարել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան

«Մինչեւ 2020թ․ արդեն մտցված կամ հայտարարված տուրքերը համաշխարհային ՀՆԱ-ն 0,8 տոկոսով կկրճատեն։ Դա հավասար է Շվեյցարիայի ամբողջ տնտեսությանը»,- ասել է Գեորգիեւան։ «Համաձայնագրի (ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ) հանդեպ հետաքրքրությունը հիմնավորվում է շատ պարզ, ընդհանուր նպատակով, որն օգտակար է երկու պետությունների տնտեսության համար,- ասել է Գեորգիեւան՝ հավելելով․ «Չինաստանը ավելի բաց է ԱՄՆ-ի հանդեպ եւ ավելի կախված է ԱՄՆ-ի հետ առեւտրային հարաբերություններից»։

Ավելի վաղ ԱՄՀ-ն հայտարարել էր, թե կանխատեսումները ցույց են տալիս, որ 2019թ․ ՀՆԱ-ի աճը կկազմի 3,0 տոկոս՝ կապված հիմնականում ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրային պատերազմի աճող հետեւանքների հետ։ Սա տասը տարվա վաղեմության ֆինանսական ճգնաժամից հետո ամենացածր կանխատեսումն է։

«Այսպիսով, համաձայնագրին հասնելու ճանապարհի որոնման հիմնավորումը ելնում է այն փաստից, որ համաշխարհային տնտեսությունը դանդաղում է, մենք համաժամանակյա դանդաղում ունենք»,- ասել է Գեորգիեւան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ