News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն այս պահին ԱԱԾ-ում է, հաղորդում է 168.am-ը: 

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր՝ Դարակերտում գտնվող տուն։

Հրայր Թովմասյանի հայրը՝  75–ամյա Վարդան Թովմասյանը, իր տուն ԱԱԾ քննիչների այցելության մասին ասել էր, թե  ընդամենը հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։

Իր հերթին Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ ժամը 14:30-ին լինելու է ԱԱԾ շենքի դիմաց: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Իրավական ու բարոյական կարմիր գծերը չպետք է տրորվեն։ Հուսով եմ՝ նույն ժամին նույն տեղում կլինեն գործընկեր իրավապաշտպաններ, իրավական մշակույթի ազատ անկմամբ մտահոգ իրավաբաններ և այլ քաղաքացիներ»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ