News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանը եւ խոհանոցն ունեն նորոգման ու վերազինման կարիք:

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, խախտվել են սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը՝ արտադրական, առեւտրի, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում նորոգ ու մաքուր վիճակում՝ ինչը չի բացառում խաչաձեւ աղտոտումը, չկա տաք ջրամատակարարում, գույքը հնամաշ է:

Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի եւ խոհանոցի գործունեությունը կասեցվել է մինչեւ դրանց հիմնանորոգման ավարտը եւ հայտնաբերված խախտումների վերացումը:

Արտաշատի ավագ դպրոցում հանրային սննդի կետեր չկան:

Տեսչական մարմինը նաեւ դիմել է ՀՀ դատախազությանը՝ ներկայացնելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր առ այն, որ Արտաշատի թիվ 2 հիմանակն դպրոցում անցկացված վերահսկողողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել է մսի սպանդանոցային ծագումը հավաստող ձեւ 5 տիպի կեղծված անասնաբուժական վկայական:

Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոցի (այստեղ սովորող աշակերտների մոտ է հոկտեմբերի 15-ին արձանագրվել ինքնազգացողության վատացում) բուֆետից վերցված պիցցայի նմուշների լաբորատոր փորձաքննության տվյալներով՝ դրանցում պաթոգեն մանրէներ՝ սալմոնելա եւ ոսկեգույն ստաֆիլակոկ, չի հայտնաբերվել: Աղիքային ցուպիկի խմբի (ԱՑԽՄ) եւ մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱՄ) նկատմամբ լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն մյուս առաջիկա շաբաթվա սկզբին:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 15-ին, սննդային թունավորում ախտորոշմամբ Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 23 աշակերտ: ՍԱՏՄ վերահսկողական գործողությունների արդյունքում պարզել էին, որ երեխաների ինքնազգացողությունը վատացել է  Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից արտադրված եւ մատակարարված նրբերշիկով պիցցան ուտելուց հետո: Հոկտեմբերի 16-ին եւ 17-ին ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի եւ Երեւանի կենտրոնից գործուղված տեսուչները վերահսկողություն են իրականացրել Արտաշատի բոլոր դպրոցներում:

Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի դպրոցներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ