News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում հանրությունը պահանջում է տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը: Այս մասին հոկտեմբերի 18-ին «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

Իր հերթին, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ Հայաստանում առկա բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը մշտապես խոչընդոտել է կուսակցությունների հետագա զարգացմանը:

«Մեր քննարկումների արդյունքը պետք է լինի քաղաքացիների ազատումը ճնշումներից եւ նրանց գաղափարներ, ծրագրեր եւ ռազմավարություն ընտրելու հնարավորության ընձեռումը: Մենք պետք է քաղաքացիներին սովորեցնենք ոչ թե մարդկանց, այլ ծրագրեր ընտրել, ընտրել իրենց երկրի զարգացման մոդելը: Նման կուսակցությունները մեզ մոտ, ցավոք, շատ քիչ են»,- հայտարարեց Մանուկյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել