News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կարմիր բլուրի բացահայտումը Հայաստանին դուրս բերեց առաջատար դիրքեր հնագիտության մեջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Կարմիր բլուր հնավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

«Աշխարհում այսպիսի սենսացիոն նշանակություն ունեցող 2-3 վայր կա: Այստեղից ամեն օր հայտնաբերվում էին իրեր, որոնք հայտնվում էին լուրերի առաջին տեղերում՝ սաղավարտներ,  թրեր, սափորներ եւ այլն: Աշխարհուիմ ոչ մի տեղ այսպիսի վայր չկա: Որովհետեւ այստեղ քաղաք է եղել, փլուզվել է եւ ամեն ինչ այդպես մնացել է: Խոսքը մ.թ.ա. 7-6-րդ դարերի մասին է: Այս հայտնագործությունից հետո «Ուրարտու» անվանումը նյութականացավ»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Էրմիտաժի թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հետ այցելել է «Կարմիր բլուր» հնավայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ