News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանում, հոկտեմբերի 18-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երեւան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը եւ հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի, մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված անձինք գումարը հափշտակել են գիշերը ժամը 02:30-ից մինչեւ 08:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով հյուրանոցի թիվ 112 սենյակի դռան բաց լինելու հանգամանքից եւ այնտեղից հափշտակել 1 միլիոն 250 հազ. դրամ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Անի Տեր-Պետրոսյանը ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի աղջիկն է, ով աշխատում է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում՝ որպես տնօրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ