News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենահին «Աբու Դաբիի մարգարիտը» կդառնա «Շքեղության տասը հազար տարի» ցուցադրության ցուցանմուշներից մեկը, որը տեղի կունենա ԱՄԷ Լուվրում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Le Figaro-ին։

Մոտ 2,5 միլիմետր տրամագիծ ունեցող թանկարժեք քարը, որն արդեն ութ հազար տարեկան է, առաջին անգամ կներկայացվի լայն հասարակությանը հոկտեմբերի 30-ից մինչեւ փետրվարի 18-ը։

Այն գտել են հնագետները Մարավա կղզում, հողի շերտում, որի տարիքը 5600-5800 է մեր թվականությունից առաջ։ Մարգարիտը շեյխ Զայդի Ազգային թանգարանի հավաքածուից է։

Աբու Դաբիի Լուվրը բացվել է 2017 թվականին եւ համարվում է ԱՄԷ-ում առաջին ունիվերսալ գեղարվեստական թանգարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել