News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 21
USD
476.98
EUR
527.68
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Երեւանում մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» ամենամյա եռօրյա համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ, նախորդ անգամ անցկացվել է Նեպալում։ Մասնակցում է 75 երկրից եկած 450 ներկայացուցիչ, ականավոր պատվիրակներ ողջ աշխարհից։

Հայաստանում են  Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուսիչ» 2019թ․ տիտղոսակիր Փիթեր Թաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավարի Հարրի  Փաթրինոսը։

Ելույթով հանդես են գալու «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Ուենդի Քոփը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն եւ հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխության դափնեկիր Փիթեր Թաբիչին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ